Հրապարակային պայմանագիր ծառայությունների վաճառքի/մատուցման վերաբերյալ
(Ծառայությունների մատուցման պայմանները)
Ստորև ներկայացված պայմանները հանդիսանում են TicketMaster.am կայքում տոմսի գնման հայտ ուղարկած ֆիզիկական և իրավաբանական անձանց` այսուհետ "Բաժանորդ", և տոմսի նկարագրությունում նշված անձի, այսուհետ "Վաճառող", ի դեմս "TIKED" ՍՊԸ–ի` այսուհետ "Գործակալ", միջև կնքված ծառայությունների վաճառքի/մատուցման հրապարակային պայմանագրի դրույթներ:
Սույն պայմանները հանդիսանում են նաև հրապարակային պայմանագիր ծառայությունների վաճառքի/մատուցման վերաբերյալ (այսուհետ` "Պայմանագիր"):
Վաճառողը պարտավորվում է սույն պայմաններով սահմանված կարգով ծառայություններ վաճառել/մատուցել ցանկացած Բաժանորդի, որը, համաձայնելով սույն պայմաններին, կիրականացնի պայմանագրում սահմանված գործողությունները, որոնք կհաստատեն վերջինիս ցանկությունը սույն պայմանագիրը կնքելու վերաբերյալ:
1. Տերմիններ և սահմանումներ
1.1. Գործակալը TicketMaster.am կայքի օպերատորն է, որը հնարավորություն է տալիս իր կայքը օգտագործողներին Վաճառողից իր կայքի միջոցով գնելու տոմս:
1.2. Վաճառողը` որպես պայմանագրային կողմ, Գործակալից տարբերվում է նրանով, որ առաջարկում է իր ծառայությունները, կրում է պատասխանատվություն դրանց մատուցման համար և որի անունից ու որի հաշվին Գործակալը վաճառում է տոմս:
Վաճառող` տոմսի պայմաններ բաժնում նշված իրավաբանական անձ և/կամ անհատ ձեռներեց, ով առաջարկում/մատուցում է ծառայություններ:
1.3. Բաժանորդ` ֆիզիկական և/կամ իրավաբանական անձ, ով TicketMaster.am կայքում տոմսի գնման հայտ է ուղարկել և օգտվում է կայքի առաջարկած տոմսից:
1.4. Բաժանորդները առցանց վճարային փաստաթղթերը ստանում են էլեկտրոնային ձևով:
1.5. Օպերատորը իրավաբանական անձ է, ով աշխատեցնում է TicketMaster.am կայքը:
1.6. Կայք` Գործակալի սեփականություն հանդիսացող TicketMaster.am հասցեում տեղադրված կայքը:
1.7. Հրապարակային օֆերտա` Վաճառողի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ Գործակալի կողմից անձանց ուղղված առաջարկություն, որից հետևում է նշված պայմաններով յուրաքանչյուր արձագանքողի հետ պայմանագիր կնքելու Գործակալի կամքը:
Հրապարակային օֆերտան իրենից ներկայացնում է TicketMaster.am կայքում տեղադրված ծառայության նկարագրությունը:
1.8. Տոմս` Ծառայություն, որը տրամադրվում է Վաճառողի կողմից, որը գնվում է Գործակալի միջոցով սույն պայմանագրում ներկայացված պայմաններով:
Բաժանորդը համարվում է ծառայությունը սպառած, եթե նրա կողմից գնվել է Տոմսը, որը իրավունք է տալիս օգտվել Վաճառողի ծառայություններից Հրապարակային օֆերտայի շրջանակներում:
Տոմսի Պայմանները սահմանվում են TicketMaster.am կայքում և հանդիսանում են Հրապարակային օֆերտայի/Պայմանագրի անբաժանելի մասը:
1.9. Տոմս` Բաժանորդի կողմից Գործակալից գնվող տոմս, որն ունի QR կոդ, ինչը թույլ է տալիս նույնականացնել Բաժանորդին և Վաճառողից Ծառայությունների սպառման իրավունք է տալիս: Տոմսը հավաստում է Բաժանորդի Վաճառողից Տոմսում նկարագրված ծառայությունը այն գնով և պայմաններով ստանալու իրավունքը, որոնք նախատեսված են Տոմսի պայմաններում:
2. Ծառայությունների պատվիրելը և Պայմանագրի կնքումը
2.1. Ծառայությունների պատվերը ամբողջովին էլեկտրոնային է: Վճարելով՝ Բաժանորդը համաձայնում է սույն Պայմանների հետ:
2.2. Պայմանագիրը կնքելու լրիվ և անպայման համաձայնություն (այսուհետ. Ակցեպտ) համարվում է TicketMaster.am կայքում Բաժանորդի կողմից տոմսի գնման հայտի ուղարկումը և 3.1 կետով նախատեսված վճարման կատարումը:
2.3. Պայմանագրի Ակցեպտը նշանակում է, որ Բաժանորդը համաձայն է սույն առաջարկի բոլոր դրույթների հետ, և հավասարազոր է Պայմանագրի կնքմանը` իր հավելվածներով:
2.4. Բաժանորդի կողմից պայմանագրի կնքման ապացույց է հանդիսանում Վաճառողին տոմսի վրա տեղադրված QR ծածկագրի տրամադրումը: Պայմանագրի կնքման ցանկացած այլ ապացույց ենթակա չէ Վաճառողի կողմից քննարկման:
2.5. Պայմանագրի առարկան, պայմանները և գործողության ժամկետը սահմանվում են TicketMaster.am կայքի համապատասխան բաժիններում (Տոմսի բաժնում` նկարագրությունը, պայմանները):
2.6. TicketMaster.am կայքի Տոմսի բաժնի յուրաքանչյուր տոմսի համապատասխան բաժինները հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մասը և համարվում են Հրապարակային օֆերտայի անբաժանելի մասը` Հավելվածը: Պայմանագրի Հավելվածում զետեղված բոլոր պայմանները հանդիսանում են Պայմանագրի պայմաններ:
2.7. Պայմանագրի հավելվածը զետեղվում է Կայքի «Պայմանները», «Նկարագրությունը» բաժնում, որը պարունակում է Վաճառողի հետ գործարքի առարկան, պայմանները և գործողության ժամկետը:
2.8. Գործակալի լիազորությունները սահմանափակվում են Վաճառողի անունից և նրա հաշվին տոմսի առարկայի և պայմանների զետեղմամբ Կայքում, ինչպես նաև Բաժանորդի դրամական միջոցների մուտքագրման միջոցով գործարքի ձևակերպմամբ և/կամ Բաժանորդին Տոմսերի տրամադրմամբ:
Ըստ Պայմանագրի` Իրավունքներն ու Պարտավորությունները առաջանում են անմիջապես Բաժանորդի և Վաճառողի միջև: Պայմանագրի առարկայի և պայմանների հանդեպ բոլոր պահանջները ներկայացվում են Վաճառողին: Գործակալը Վաճառողի կողմից Պայմանագրի կատարման համար պատասխանատվություն չի կրում:
2.9. Բաժանորդը փոխանցում է Պայմանագրի համապատասխան Հավելվածում նշված չափով գումարը Գործակալի հաշվարկային հաշվին Կայքում նշված եղանակներով: Գումարի փոխանցումը կարող է տեղի ունենալ անկանխիկ հաշվարկի միջոցով:
2.10. Գումարի վճարման հետ կապված բոլոր ծախսերը կրում է Բաժանորդը:
2.11. Բաժանորդի և Վաճառողի միջև տեղեկատվության փոխանակման կարգը սահմանվում է և Բաժանորդին մատուցվում է Կայքի միջոցով:
2.12. Բաժանորդը համաձայն է, որ Գործակալի կողմից կարող են պահպանվել և մշակվել նրա անձնական տվյալները:
2.13. Բաժանորդը համաձայն է, որ կայքում վճարելուց հետո նրա էլեկտրոնային փոստին Գործակալի կողմից ուղարկվեն նամակներ և հաղորդագրություններ, այդ թվում՝ գովազդային բնույթի: Գործակալը պարտավորվում է չփոխանցել էլ. հասցեն և Բաժանորդի մասին այլ տվյալներ երրորդ անձանց:
3. Գինը և վճարման կարգը
3.1. Տոմսի գինը ներկայացվում է Կայքի համապատասխան բաժնում: Տոմսը իրավունք է տալիս Վաճառողի ծառայությունից օգտվել:
3.2. Տոմսի համար վճարումը կատարվում է կայքում նշված էլեկտրոնային վճարման միջոցներով:
3.3. Ծառայության չտրամադրման դեպքում գնված տոմսի արժեքը վերադարձվում է Բաժանորդին վերջինիս հարմար ցանկացած տարբերակով (բանկային հաշվին, առաքում, տրամադրում մեր գործունեության հասցեում և այլ)՝ ազատ տնօրինման:
4. Տոմսի առաքումը
4.1. Տոմսի առաքումը Բաժանորդին կատարվում է էլեկտրոնային փոստով: Տոմսը նաև կարող է ուղարկվել թղթային տեսքով` հաճախորդի հարցումով և նրա կողմից նշված հասցեին: Փոստային առաքման ծախսերը հոգում է Բաժանորդը: Էլեկտրոնային տարբերակով կամ տպված Տոմսը հանդիսանում է ապացույց Տոմսով նախատեսված իրավունքների իրականացման համար:
5. Տոմսի օգտագործման կարգը
5.1. Տոմսի օգտագործման կարգը նշված է Կայքում և Տոմսի վրա:
5.2. Տոմսի օգտագործման ժամկետից հետո Բաժանորդը կորցնում է Տոմսի հետ կապված բոլոր իրավունքները:
5.3. Տոմսի օգտագործման ժամկետից հետո էլ հնարավոր է կատարել վճարված գումարի հետվերադարձ՝ Վաճառողի մատուցած ծառայություններից գրավոր հիմնավորված դժգոհության դեպքում՝ ծառայության սկզբից 1 օրվա ընթացքում:
5.4. Տոմսը փոխանցելի է և չի հանդիսանում անվանական:
5.5. 1 Տոմսը նախատեսված է տվյալ ծառայությունից 1 անգամ օգտվելու համար:
5.6. Բաժանորդի կողմից Տոմսի կորստի կամ տոմսի ունիկալ QR կոդի կորստի, վնասման կամ գողության դեպքում Վաճառողը կամ Գործակալը պատասխանատվություն չեն կրում:
5.7. Տոմսերի դիմաց Վաճառողը և Գործակալը որևէ դրամական հատուցման պարտավորություն չեն կրում: Տոմսը իրավունք է տալիս միայն օգտվել ծառայություններից` նշված կարգով և պայմաններով:
5.8. Տոմսերի մասին տեղեկատվությունը Գործակալը ուղարկում է Վաճառողին նրանց միջև կնքված պայմանագրի հիման վրա: Կայքում այլ բան նախատեսված չլինելու դեպքում Բաժանորդը պետք է ակնկալի, որ իր Տոմսի մասին տեղեկատվությունը Վաճառողին հասանելի կլինի խելամիտ ժամանակաշրջանի ընթացքում, սովորաբար` մինչև 24 ժամ:
5.9. Պատշաճ կերպով տոմսի ներկայացման դեպքում Վաճառողը պարտավոր է կատարել Տոմսի պայմաններում և նկարագրությունում նշվածը` Տոմսի օգտագործման ժամկետում:
5.10. Տոմսը համարվում է պատշաճ կերպով ներկայացրած, եթե ներկայացվել է Գործակալի կողմից ուղարկված էլեկտրոնային կամ տպված Տոմսը:
5.11. Բաժանորդը պարտավորվում է Տոմսը օգտագործել համաձայն սույն կանոնների, չփորձել որևէ խարդախության դիմել կամ շրջանցել Գործակալի կամ Վաճառողի շահերը:
6. Կայքի օպերատորի պատասխանատվությունը
6.1. Տոմսի արժեքը Գործակալը ստանում է Վաճառողից և պատասխանատվություն չի կրում դրա չափի համար:
6.2. Տոմսին վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որ տեղադրված է Կայքում տրամադրված է Վաճառողի կողմից, և բոլոր փոփոխությունները համաձայնեցվում են Վաճառողի հետ:
6.3. Ծառայությունների վաճառքի/մատուցման հետ կապված ամբողջ պատասխանատվությունը կրում է Վաճառողը: Գործակալի և Բաժանորդի պայմանագրային հարաբերությունը սկսում է Տոմսի գնման պատվերներ ընդունելով և ավարտվում է վճարումից հետո դրանք Բաժանորդին ուղարկելով: Ծառայությունների վաճառքի/մատուցման հետ կապված ցանկացած դրույթ պայմանագիր է Վաճառողի և Բաժանորդի միջև: Ծառայությունների վաճառքի/մատուցման հետ կապված ցանկացած գործողություն, միջադեպ, իրադարձություն կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ և Վաճառողի կանոններով, եթե այդպիսիք գոյություն ունեն:
6.4. Ծառայության չտրամադրման դեպքում պայմանագրային հարաբերությունը ավարտվում է՝ Բաժանորդի դրամական միջոցները վերջինիս հարմար ցանկացած տարբերակով (բանկային քարտ, առաքում, տրամադրում մեր գործունեության հասցեում և այլ) վերադարձնելով ազատ տնօրինման:
6.5. Տոմսը արժեթուղթ չէ:
7. Պատասխանատվության սահմանափակում
7.1. Գործակալը պատասխանատու չէ Վաճառողի կողմից ծառայության տրամադրման կամ նրա այլ պայմանագրային պարտավորությունների կատարման համար: Գործակալի Կայքում Ծառայության ներկայացումը կրում է զուտ տեղեկատվական բնույթ:
7.2. Գործակալը պատասխանատու չէ ծառայությունների օգտագործման հետ կապված որևէ վնասի համար:
Երբ Բաժանորդը Վաճառողի ծառայությունը կսպառի, սակայն արդյունքում կստանա անորակ ծառայություն, ապա Վաճառողը պարտավորվում է վերադարձնել գումարը։ Մենք համագործակցում ենք միայն այդպիսի Վաճառողների հետ։ Այլապես նրան անվերադարձ կհեռացնենք մեր հարթակից։ Ուղղակի այդ մասին մեզ սպառելուց հետո 1 օրվա ընթացքում տեղյակ է պետք պահել։ Ի դեպ, կվերադարձվի նաև տոմսի վճարը։
7.3. Գործակալը չի կարող երաշխավորել, որ Կայքում տեղ չեն գտնի սխալներ: Այնուամենայնիվ նա կանի հնարավորը՝ սխալներից խուսափելու համար: Ցանկացած դեպքում Գործակալը կամ ցանկացած այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը ներգրավված է Կայքի բովանդակության ստեղծմանը, ներառյալ ծրագրային և տեխնիկական ապահովումը, պատասխանատու չեն որևէ վնասի` այդ թվում ուղղակի, անուղղակի և այլ կարգի վնասների համար, որոնք կծագեն Կայքի օգտագործումից կամ օգտագործման կարգի չիմացությունից:
7.4. Ցանկացած դեպքում Գործակալը պատասխանատվություն է կրում առավելագույնը Պայմանագրով նախատեսված իրեն հասանելիք հատուցման չափով:
8. Բողոքներ
8.1. Եթե Տոմսը, որը Բաժանորդը կստանա վճարման դիմաց, կպարունակի այլ պայմաններ, քան նշված են Հրապարակային օֆերտայում, ապա նա իրավունք ունի պահանջել Տոմս Օֆերտային բավարարող պայմաններով: Հաճախորդը պետք է այդ մասին գրավոր կերպով տեղեկացնի ticket@yerevan.trade հասցեով՝ գնումից հետո 1 օրվա ընթացքում:
8.2. Գործակալը պարտավոր է հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել խնդիրը: Եթե այն չի վերանում, Բաժանորդը գործարքից դուրս գալու և իր գումարը հետ պահանջելու իրավունք ունի:
9. Գործարքից դուրս գալը
9.1. Այն դեպքում, եթե Վաճառողը չի մատուցում Տոմսում նկարագրված ծառայությունները կամ մատուցում է որակի էական վատթարացումով, Բաժանորդը գործարքից դուրս գալու իրավունք ունի: Նման դեպքերում Բաժանորդը պետք է տեղյակ պահի Գործակալին իր բողոքների մասին ticket@yerevan.trade հասցեով՝ Վաճառողի ծառայությունը սպառելուց հետո 1 օրվա ընթացքում:
10. Գաղտնիություն
10.1. Գործակալը իրավունք ունի Բաժանորդից հարցում անելու (այդ թվում` կայքի միջոցով), որոշակի անձնական տեղեկատվություն` մարքեթինգային և այլ նպատակներով: Այդ դեպքերում Գործակալը պարտավորվում է գաղտնի պահել այդ տվյալները և դրանք մշակել կիրառելի օրենսդրությանը համաձայն:
10.2. Բաժանորդը նման տեղեկատվությունը տրամադրում է կամավոր: Գործակալը պարտավորվում է Բաժանորդի պահանջով վերացնել իր մոտ պահվող ցանկացած տեղեկատվություն վերջինիս մասին:
10.3. Մանրամասն՝ Գաղտնիության քաղաքականությունում
11. Եզրափակիչ դրույթներ
11.1. Սույն պայմանները ուժի մեջ են մտնում TicketMaster.am կայքում հրապարակման օրից, եթե կողմերի միջև այլ բան նախատեսված չէ գրավոր պայմանագրով:
11.2. Սույն պայմանները կարող են միակողմանի փոփոխվել Գործակալի հայեցողությամբ:
11.3. Սույն Օֆերտայի որևէ դրույթ անվավեր կամ առ ոչինչ ճանաչվելու դեպքում մնացած դրույթները չեն փոփոխվում և մնում են ուժի մեջ:
11.4. Կողմերի միջև սույն Օֆերտայի կատարման կամ մեկնաբանման հետ կապված բոլոր վեճերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում՝ բոլոր վեճերը ենթակա են լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
11.5. Սույն Օֆերտան կնքվում է հայերեն լեզվով, սակայն կարող է թարգմանվել և հրապարակվել (այդ թվում նաև Հավելվածները) այլ լեզուներով, սակայն հայերենի և այլ տարբերակների միջև հակասության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը:
Կատարողի հասցեն և վավերապայմաններ
Գործակալ` «ՏԻԿԷԴ» ՍՊԸ
Իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Տեյրան 105/1
ՀՎՀՀ՝ 02632463
Բանկը՝
Հ/Հ՝
Տնօրեն՝ Անահիտ Կարապետյան
Հեռ. 098 611 477