Օգտակար

Ticketmaster.am-ի առաջարկը

Գովազդ բոլոր տոմսերի վրա


Միջոցառումների տոմսերը կարելի է օգտագործել որպես գովազդային հարթակ: Դրանց վրա կարող եք տեղադրել հովանավորի կամ գովազդատուի լոգոտիպը և որոշ կարճ տեղեկատվություն:

Մեծ միջոցառումների դեպքում գովազդատուները խիստ նպատակահարմար կգտնեն "ներկայացված լինել" ձեր կազմակերպած միջոցառման տոմսերի վրա՝ "հասնելով" լայն լսարանին, և դուք էլ կունենաք լրացուցիչ եկամուտ:

TicketMaster-ը հնարավորություն է տալիս տոմսերն օգտագործել որպես գովազդային հարթակ, որի համար որևէ միջնորդավճար չի գանձվում:

Տոմսերի համար վճարումների անվտանգության մասին

Անվտանգությունը առաջնային է ֆինանսական տրանզակցիաների դեպքում: Համոզվեք, որ ձեր ընտրած տոմսերի վաճառքի հարթակը տրամադրում է վճարումների մշակման անվտանգ տարբերակ՝ հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության համար:

TicketMaster-ը հնարավորություն է տալիս տոմսերի համար վճարել բանկային քարտով (VISA, MASTERCARD, ARCA), IDram-ով, Telcell Wallet-ով: Տրանզակցիայի ընթացքում բոլոր տվյալները պաշտպանված են TLS սերտիֆիկատի միջոցով և փոխանցվում են կոդավորված: Հարթակը չի պահպանում  գաղտնաբառերն ու քարտի տվյալները:

Միջոցառումների տոմսեր. 2 տիպ

Տոմսերի վաճառքի ցանկացած ժամանակակից համակարգ իր B2B հաճախորդներին պետք է տրամադրի դահլիճի ինտերակտիվ քարտեզի օգտագործման հնարավորություն:

Նստատեղերի ընտրությամբ տոմսերը կազմակերպիչները նախատեսում են, օրինակ, թատրոնների, կինոթատրոնների, համերգասրահների, ստադիոնների մուտքի համար:

Դահլիճի ինտերակտիվ քարտեզը այցելուին հնարավորություն է տալիս տեսնել, թե որոնք են ազատ կամ զբաղված տեղերը, ինչն էլ թույլ է տալիս ընտրել հարմարը այդ պահին հասանելի տեղերից՝ ելնելով տեղակայումից և իր ֆինանսական հնարավորությունից:

TicketMaster-ի օգնությամբ կարող եք կազմակերպել առանց նստատեղերի ընտրության և նստատեղերի ընտրությամբ միջոցառումների տոմսերի վաճառք:
Հնարավոր է նաև երկու տարբերակների համատեղում: Այսպիսի միքս տեղերի վաճառք նախատեսվում է, օրինակ, գիշերային ակումբում. տոմսեր սեղանի շուրջ նստատեղերով և պարահրապարակի այցելուների համար:

Առանց նստատեղերի ընտրության մուտքի տոմսերի վաճառք նախատեսվում է հիմնականում բաց տարածքում կազմակերպվող միջոցառումների դեպքում. երաժշտական փառատոններ, դիսկոտեկներ, որոշ սպորտային իրադարձություններ (օրինակ, ավտո և հեծանվավազք) և այլն:

Առանց նստատեղերի ընտրության մուտքի տոմսեր վաճառում են նաև այն դեպքում, երբ տարածքը փակ է, և նախատեսվում է այցելուի ազատ տեղաշարժ սրահով, օրինակ, ցուցահանդեսների կազմակերպման դեպքում:

Միջոցառման տոմսի վրա ինչի՞ համար է QR կոդը


QR կոդը եզակի գրաֆիկական սիմվոլ է, որում կոդավորված է որոշակի տեղեկատվություն:
Ստորև ներկայացնում ենք տոմսի վրա QR կոդի կիրառման առավելությունները:

. Բարձր անվտանգություն
QR կոդով տոմսի կիրառումը բարձրացնում է անվտանգությունը՝ զգալի իջեցնելով տոմսերի կեղծման ռիսկը: Յուրաքանչյուր տոմսի QR կոդը եզակի է և կարող է մուտքի մոտ սկանավորվել, ինչը երաշխավորում է, որ տոմսերը իրական են, ինչպես նաև նույն QR-ով տոմսը մեկից ավել անգամ կիրառել հնարավոր չէ:

. Առավել արագ մուտք
QR տոմսերի սկանավորումը անհամեմատ արագ է, քան թղթե տոմսերի ստուգումը, ինչը զգալի կրճատում է սպասման ժամանակը՝ օպտիմալացնելով մուտքի գործընթացը:

. Հարմար է միջոցառման այցելուին
QR տոմսը կարելի է պահել թվային տարբերակով սմարթֆոնում, ի հակադրություն ֆիզիկական տոմսերը պահելու անհրաժեշտությանը, կորցնելու վտանգին, տանը մոռանալուն:

. Շահեկան է միջոցառման կազմակերպչին
QR տոմսերի գեներացիան տնտեսապես ձեռնտու է միջոցառման կազմակերպչին, քանի որ վերացնում է ֆիզիկական տոմսերի տպագրման և տարածման անհրաժեշտությունը: Խիստ կրճատվում են նյութական և աշխատանքային ծախսերը:

. Էկո
QR կոդը տոմսի վրա էկոլոգիական անվտանգության բաղադրիչ է. թղթե տոմսերից հրաժարվելով՝ պահպանում եք շրջակա միջավայրը:

. Տվյալների մշակում իրական ժամանակում
QR տոմսերը միջոցառման կազմակերպչին հնարավորություն են տալիս իրական ժամանակում ստանալ հետևյալ տեղեկատվությունը. այցելուի մուտքի ժամանակը, մասնակիցների թիվը: Այս տեղեկատվությունը կարելի է օգտագործել հետագա միջոցառումների կազմակերպման օպտիմալացման և այցելուների սպասարկման որակի բարձրացման նպատակով:


Ձեր միջոցառման համար TicketMaster-ը կգեներացնի եզակի QR կոդով տոմսեր:

Տոմսերի 2 հիմնական տեսակները


Միջոցառման կազմակերպչի ականջին ամենաբարեհունչ ֆրազն է՝ "Բոլոր տոմսերը վաճառված են":

Իսկ որո՞նք են միջոցառման տոմսերի հիմնական տեսակները.
- Մուտքի ընդհանուր տոմս (general admission ticket, GA). թույլ է տալիս մտնել միջոցառման վայր. նստատեղի ընտրություն չի նախատեսում:
Օրինակ, այսպիսի տոմսեր նախատեսվում են այգիներ (կենդանաբանական, բուսաբանական), ցուցահանդեսներ, թանգարաններ մուտքի համար: Այս դեպքում տոմսերի գները նույնն են բոլորի համար կամ կարող են տարբեր լինել՝ ըստ տարիքային խմբի:

GA տոմսերը լինում են նաև տարբեր գների՝ կախված տրամադրվող առավելությունների կամ լրացուցիչ ծառայությունների առկայությունից:

Հնարավոր է general admission տոմսերի վաճառք նաև նստատեղերով սրահներում անցկացվող միջոցառումների համար: Տոմսը տեղի ընտրություն չի նախատեսում, և տեղերը զբաղեցնում են "ով շուտ նստի" սկզբունքով:


- Տեղի ընտրությամբ տոմս. թույլ է տալիս կոնկրետ նստատեղի ընտրություն:
Այսպիսի տոմսեր նախատեսվում են թատրոններ, կինոդահլիճներ, համերգասրահներ, ստադիոններ մուտքի համար: Այս դեպքում տոմսերի գները տարբեր են՝ ըստ ընտրած նստատեղի:


Ունե՞ք միջոցառում: ԱՆՎՃԱՐ ենք պատրաստում միջոցառման նստատեղերի ընտրությամբ դահլիճի ինտերակտիվ քարտեզը և սահմանում տոմսերի տարբեր արժեքներ՝ ըստ ընտրված տեղի: Մանրամասների համար. 
098611477

Տոմսերի օնլայն վաճառքի հարթակից օգտվելը ինչո՞ւ է ձեռնտու


.
Ժամանակի խնայողություն

Հնարավորությունը գնել տոմսեր օնլայն կխնայի Հաճախորդի թանկագին ժամանակը. վերջ տանից դուրս գալուն, տրանսպորտի գումար ծախսելուն, տոմսարկղի մոտ հերթում ժամանակ "սպանելուն":

. Առանց տարածքային սահմանափակման
Օնլայն կազմակերպած տոմսերի վաճառքը չունի տարածքային սահմանափակում, ինչը հնարավորություն է տալիս "հասնել" այլ քաղաքների և պետությունների Հաճախորդներին:

. Ֆինանսական խնայողություն
Ֆիզիկական տոմսերի տպագրությունից հրաժարվելը միջոցառման կազմակերպչին թույլ է տալիս զգալի խնայել:

. Սոցիալական պատասխանատվություն
Թղթե տոմսերից հրաժարվելով՝ պահպանում եք բնությունը:

. Վաճառքի արդյունավետության գնահատում իրական ժամանակում
TicketMaster-ը թույլ է տալիս "այստեղ և հիմա" ռեժիմով հետևել տոմսերի վաճառքի գործընթացին:

TicketMaster.am - տոմսերի օնլայն վաճառքի գործընթացի կազմակերպիչ

Լինում են դեպքեր, երբ միջոցառումների տոմսերի ձեռքբերումը վերածվում է անհայտներով հավասարման լուծման՝ բարդ, երկար գործողություն: Լինում է առցանց վճարում եք, սակայն տոմսերը չեք ստանում էլ. փոստին։


Միջոցառումների կազմակերպիչները, սպառողների լավագույն շահից ելնելով, փորձում են համագործակցել անխափան ու պարզ քայլերով տոմսերի օնլայն վաճառքի հարթակի մատակարարի հետ։ Այստեղ իր խոսքն ունի ասելու միջոցառումների տոմսերի օնլայն վաճառքի TicketMaster համակարգը:

Առցանց տոմսեր գնելը ձեռնտու է բոլոր առումներով՝ հաշված րոպեներում և առանց տանից դուրս գալու․ գնորդը խնայում է ամենաթանկը՝ ժամանակը։
Տոմսերի վաճառքն օնլայն չունի տարածքային սահմանափակում, ինչն առավել է գրավում միջոցառման կազմակերպչին:

Միջոցառումների կազմակերպիչները ընտրում են TicketMaster-ը, որպես տոմսերի վաճառքի ամենացածր միջնորդավճարով, հարմար, անխափան հարթակի վենդոր:
Տեսադասեր. հարմար կրթություն

Վերջին տասնամյակում տեխնոլոգիաների զարգացումը հեղափոխական փոփոխություններ է մտցրել կրթության ոլորտում։ Այս փոփոխությունների ամենաուշագրավ դրսևորումներից է տեսադասի հայտնվելը և տարածումը, որը վերափոխում է սովորելու ավանդական ձևերը։

Տեսադասը, ըստ էության, ուսումնական նյութի տեսաձևով ներկայացումն է։ Օգտագործելով մուլտիմեդիա տարրեր՝ պատկերներ, անիմացիաներ, գրաֆիկա և ձայնային ռեժիսուրա, ժամանակակից տեսադասերը դժվար թեմաները դարձնում են հասկանալի և հետաքրքիր։

Տարբեր առցանց հարթակների և կրթական կայքերի շնորհիվ այսօր ցանկացած ոլորտի հազարավոր տեսադասեր հասանելի են բոլորին։

Տեսադասերի առավելություններից են.

  • Հասանելիություն. Յուրաքանչյուր ոք կարող է դասընթացներին մասնակցել աշխարհի ցանկացած կետից՝ անկախ ժամային գոտուց։

  • Ժամանակի կառավարում. Կարող եք սովորել ճանապարհին, ընդմիջման ժամանակ կամ ցանկացած հարմար պահի։

  • Ինքնուրույն տեմպ. Սովորողն ինքն է որոշում դասի տևողությունը՝ դադարեցնելով, հետ դարձնելով կամ նորից դիտելով։

  • "Մարսվելիություն". Բարդ հայեցակարգերը և գործընթացները տեսանյութի միջոցով ավելի հեշտ է ընկալել և հիշել՝ նորից դիտելով բարդ հատվածները։

  • Մատչելիություն. Բարձրորակ տեսադասերը հաճախ առաջարկվում են օֆլայն դասերից մատչելի։

Այնուամենայնիվ, տեսադասերի արդյունավետությունը մեծապես կախված է նրանց պատրաստման որակից։ Լավ տեսադասը պետք է ունենա հստակ կառուցվածք, համառոտ և հասկանալի բացատրություններ, հետաքրքրություն առաջացնող ներկայացում, պրոֆեսիոնալ տեսաձայնագրում։ Այս պահանջներին համապատասխանող տեսադասերը կարող են լիարժեքորեն փոխարինել կամ լրացնել լսարանում դասախոսությունները։

 

Ապագայում տեսադասերի դերը կրթության մեջ միայն կմեծանա։ Արհեստական բանականության ինտեգրումը կհամապատասխանեցնի ուսուցման պրոցեսը յուրաքանչյուր սովորողի անհատական կարիքներին, իսկ վիրտուալ և ընդլայնված իրականության տեխնոլոգիաները տեսադասը կվերածեն ինտերակտիվ իմացական փորձի։

Այսպիսով, տեսադասը ոչ միայն տեխնոլոգիական նորամուծություն է, այլ կրթության հասանելիության և արդյունավետության բարձրացման հզոր գործիք։
Այսօր տեսադասերի տեսքով գիտելիքը բաց է բոլորի համար, որն էլ հաստատում է, որ կրթությունն իրականում չունի սահմաններ։

Բացեք ձեր ներուժը հակիրճ անսովոր դասընթացներով

Ուզում եք զարգանա՞լ, բայց սովորական մոտիվացիոն տեսանյութերն արդեն չե՞ն գործում: Մենք առաջարկում ենք այլընտրանք՝ գիտակցված զարգացման ուղի. կարճ, բայց հզոր դասընթացների միջոցով, որոնք ուղղակիորեն ազդում են ձեր կյանքի որակի վրա:

Ինչու՞ են մեր դասընթացները տարբերվում

Մեր հավաքածուի յուրաքանչյուր դասընթաց նախագծված է որպես ինտենսիվ, որը բացահայտում է թեմաներ, որոնց մասին հազվադեպ են խոսում բացահայտ:

«Մրցակցային առավելություն, որի մասին չեն խոսում. EQ» դասընթացը կսովորեցնի, թե ինչպես զարգացնել էմոցիոնալ ինտելեկտը՝ որպես ձեր գլխավոր գաղտնի զենք կարիերայում և հարաբերություններում:

«Ինչպես դառնալ այն մարդը, ում մոտ բոլորն են ուզում լինել. Էներգետիկ ներգրավչություն» դասընթացը կփոխի ձեր ներգրավչության հանդեպ ունեցած ընկալումը, որը հիմնված է ոչ թե արտաքինի, այլ ներքին էներգիայի վրա:

Մեր ամենահայցված դասընթացներից մեկը՝ «Գաղտնի հիպնոսը զրույցի ընթացքում» կբացահայտի ենթագիտակցության վրա լեզվի ազդեցության տեխնիկաները առօրյա հաղորդակցության մեջ:

«Հաղթահարել 5 բլոկ և հասնել ֆինանսական հաջողության» դասընթացն առաջարկում է քայլ առ քայլ պլան՝ ներքին խոչընդոտների հաղթահարման և ֆինանսական ազատության հասնելու ուղին:

Ձեզ հետաքրքրո՞ւմ է տեքստերի ստեղծումը: «Վաճառող տեքստի հոգեբանություն. Գրեք հիպնոտիկ տեքստեր» դասընթացը կդարձնի բառերը ձեր ամենահզոր գործիքը:

Ցանկանո՞ւմ եք հասկանալ ձեր բնածին ներուժը: «Պարզիր հաջողությանդ կոդը՝ ըստ ծննդյան ամսաթվի» դասընթացը առաջարկում է ինքնաճանաչման յուրօրինակ մոտեցում:

Իսկ եթե զգում եք, որ ձեր սահմանները չեն հարգվում, ապա «Դադարեք բացահայտվել, սկսեք հարգվել. Սահմաններ դնելու արվեստը» դասընթացը կվերադարձնի ձեր կյանքի վերահսկողությունը:

Բոլոր դասընթացները մատչելի են, կարճ աուդիո և վիդեո ֆորմատներով՝ հարմար ցանկացած ժամանակ և վայրում սովորելու համար: Սկսեք այն դասընթացից, որն ամենաշատն է համապատասխանում ձեր ներկա մարտահրավերներին, կամ անցեք բոլոր դասընթացները հաջորդաբար՝ համակարգված զարգացման համար:

Մեր դասընթացները ոչ միայն տեղեկատվություն են փոխանցում, այլ առաջարկում են պրակտիկ գործիքներ, որոնք կարող եք կիրառել անմիջապես դասընթացն ավարտելուց հետո:

Սկսեք ձեր փոխակերպումը այսօր՝ ընտրելով առաջին դասընթացը, որը կբացի ձեր ներուժի նոր դարպասները։

Ինչպե՞ս ընտրել փափուկ հմտությունների զարգացման ճիշտ ձևաչափը՝ դասընթա՞ց, թե՞ հակիրճ դասեր

Փափուկ հմտությունների զարգացման ճանապարհին շատերը կանգնում են ընտրության առաջ․ ընտրե՞լ ամբողջական դասընթաց, թե՞ նախընտրել հակիրճ վիդեոդասերը կամ աուդիոդասերը։ Պատասխանը կախված է ձեր նպատակներից, ժամանակից և ուսուցման ոճից։ Երկու մոտեցումներն էլ ունեն իրենց առավելությունները։

Հակիրճ դասերի ուժը․ Արագություն, հասանելիություն, կենտրոնացում

Հակիրճ վիդեոդասերը և աուդիոդասերը իդեալական են․

  • Կոնկրետ հմտությունների համար, որոնք անհրաժեշտ են այստեղ և հիմա (օրինակ՝ «ինչպես կառավարել բարդ խոսակցությունը» կամ «գործողությունների ցուցակ կազմելու 5 քայլ»)։

  • Ժամանակի սղության պայմաններում՝ կարող եք սովորել ճանապարհին, ընդմիջման ժամանակ կամ ցանկացած հարմար պահի։

  • Թեման «զգալու» համար՝ նախքան ամբողջական դասընթացին միանալը։

  • Գիտելիքը թարմացնելու կամ համալրելու համար արդեն ունեցած հմտությունների շտեմարանում։

Այս ձևաչափը ճկուն է և թույլ է տալիս կառուցել ուսման անհատականացված հետագիծ՝ ընտրելով միայն ձեզ անհրաժեշտ թեմաները։

Դասընթացների առավելությունը․ Համակարգվածություն, խորություն և վերափոխում

Փափուկ հմտությունների ամբողջական դասընթացը անհրաժեշտ է, երբ դուք․

  • Ցանկանում եք խորը և համակարգված գիտելիքներ ստանալ ողջ թեմայով (օրինակ՝ լիարժեք յուրացնել «էմոցիոնալ ինտելեկտը» կամ «արդյունավետ հաղորդակցությունը»)։

  • Ունեք երկարաժամկետ նպատակ (կարիերայի աճ, պաշտոնի փոփոխություն, անձնական վերափոխում)։

  • Ուզում եք կայուն վարքագծային փոփոխություն՝ ոչ միայն տեխնիկայի իմացություն։

  • Արժեքավորում եք պրակտիկան, տնային առաջադրանքները և հետադարձ կապը մասնագետներից։

Դասընթացները ապահովում են ուսման տրամաբանական հաջորդականություն և կառուցվածք, որն օգնում է համախմբել գիտելիքները։

Հիբրիդ մոտեցում․ Իդեալական համադրություն

Ամենից հաճախ լավագույն ճանապարհը երկու մոտեցումների համադրումն է․

  1. Սկսեք կարճ դասերից՝ օգտագործելով մեր վիդեոդասերը կամ աուդիոդասերը՝ թեման ուսումնասիրելու և ձեր հետաքրքրությունները սահմանելու համար։

  2. Ամրապնդեք գիտելիքները դասընթացով՝ երբ հասկանաք, որ պատրաստ եք խորանալու և համակարգված աշխատանքի։ Կիրառեք զեղչող պրոմոկոդեր ամբողջական դասընթացների համար։

 

Տեսադասերը և աուդիոդասերը ձեր ուսման արագ և ճկուն գործիքներն են։ Դասընթացները՝ ձեր խորը վերափոխման միջոցը։

Առաջնորդվեք պահանջով․ անհրաժեշտ է արագ լուծու՞մ, թե՞ հիմնավոր արդյունք։ Մեր հարթակում դուք կգտնեք երկուսն էլ․ թիրախային կարճ դասեր ակնթարթային կիրառման համար և կառուցվածքային դասընթացների զեղչի կոդեր՝ կարիերայում և կյանքում կայուն առաջխաղացման համար։

Սկսեք ուսումնասիրել մեր digital դարանը և ընտրեք ձեր ուղին դեպի փափուկ հմտությունների կատարելություն։

Հետևեք մեզ