Ներկայացնում ենք միջոցառումների տոմսերի օնլայն գնման հարթակ:
Հարթակում առաջարկում ենք դասընթացների, վեբինարների, սեմինարների, կոնֆերանսների, վորքշոփերի և խոսնակների մասնակցությամբ ընթացող այլ միջոցառումների տոմսեր:
"Թիքեթմասթերը" խոսնակների մասնակցությամբ ընթացող միջոցառումների տոմսերի առցանց վաճառքի մասնագիտացված հարթակ է:
Հաճախ տրվող հարցեր
Կազմակերպիչից
Առաջիկայում ունեմ միջոցառում: Ինձ կարող ե՞ք օգնել տոմսեր վաճառել:
Այո, իհարկե: Մեր հարթակը հնարավորություն է տալիս վաճառել և՛ նստատեղերով և՛ առանց նստատեղերի մուտքի տոմսեր՝ ունիկալ QR կոդով: Տրամադրում ենք QR-ի սքաներ՝ մուտքի մոտ տոմսը սքանավորելու համար:
Հարգելի գործընկեր, եթե կազմակերպում եք ուսումնական կամ/և տեղեկատվական միջոցառում, ապա կապվեք մեր հետ 098611477 հեռախոսահամարով՝ քննարկենք համագործակցության մանրամասները:
Պատվեր և վճարում
Ինչպե՞ս է տոմսն ինձ հասնելու
Օնլայն գնելու դեպքում տոմսերն ինքնաշխատ կերպով ուղարկվում են Ձեր նշած էլեկտրոնային հասցեին՝ QR կոդով։
Ինչպե՞ս վճարել տոմսի համար
Առցանց գնումը հնարավոր է բանկային քարտով (ArCa, Master, Visa), Telcell Wallet-ով, Idram-ով:
Ինչքա՞ն ժամանակ կպահպանվի իմ ամրագրումը
Տոմսերի ամրագրումը պահպանվում է 5 օր։ Այդ ընթացքում տոմսը չգնելու դեպքում պատվերը չեղարկվում է՝ առանց որևէ զգուշացման:
Գումարը քարտիցս գանձվել է, բայց տոմսը չեմ ստացել։ Ի՞նչ անել
Գնելիս Ձեր մեյլին պետք է ստանաք հաստատող նամակ։ Եթե նամակը չեք ստացել, ապա ստուգեք "SPAM", "JUNK", "PROMOTIONS" բաժիններում։ Հնարավոր է, որ սխալ եք մուտքագրել Ձեր էլ․ հասցեն:
Այդ դեպքում վճարման կտրոնը ուղարկեք ticket@yerevan.trade էլ․ հասցեին՝ վերնագիր դաշտում նշելով "Վճարման սխալ":
Կարո՞ղ եմ տոմսեր գնել զեղչով
Այո, եթե ունեք պրոմոկոդ:
Պատվերի փոփոխություն / վերադարձ
Ինչպե՞ս կարող եմ չեղարկել պատվերը
Պատվերը հնարավոր է չեղարկել ամենաուշը միջոցառումից մեկ շաբաթ առաջ։ Վերադարձի դեպքում գանձվում է տոմսի գնի 2%-ը։
Կվերադարձվի՞ արդյոք իմ գումարը, եթե չեմ կարողացել ներկա լինել միջոցառմանը
Անկախ այն հանգամանքից, թե ինչու չեք ներկայացել միջոցառմանը, Ձեր տոմսերի գումարը վերադարձի ենթակա չէ:
Լրացուցիչ տեղեկատվություն
Ի՞նչ է պատահում իմ տոմսի հետ, եթե միջոցառումը չեղարկվում է
Միջոցառման չեղարկման դեպքում կազմակերպիչը կտեղեկացնի Ձեզ այդ մասին, և կկատարվի վերադարձ՝ ողջ գումարի չափով։
Կարո՞ղ եմ հեռախոսով ավելի մանրամասն ինֆորմացիա ստանալ միջոցառման մասին
Ցավոք, ոչ: Միջոցառումների մասին ողջ անհրաժեշտ և հրապարակային տեղեկատվությունը ներկայացված է կայքում՝ միջոցառման նկարագրության բաժնում։
Ինչպե՞ս նախօրոք իմանալ սպասվող միջոցառումների մասին
Կայքի նորություններին բաժանորդագրվելու դեպքում շաբաթը մեկ կստանաք e-mail հաղորդագրություն սպասվող իրադարձությունների մասին։
Հեռ. 098 611 477
