Նկարագրություն
Դասընթացի արդյունքում՝
. Ձեռք կբերեք տարբեր ոլորտների և բնույթի նախագծերի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ կիրառական հմտություններ և գիտելիքներ` միջազգային ստանդարտներին համպատասխան
. Համակարգված կուսումնասիրեք նախագծերի կառավարման միջազգային ստանդարտներով սահմանվող գործընթացները և գործառույթները նախագծի ողջ «կյանքի ցիկլի» ընթացքում՝ նախաձեռնում մինչ իրականացում և արդյունքների հետվերլուծություն (initiation, planning, execution, monitoring&control, closing, post-analysis)
. Խորացված կուսումնասիրեք նախագծերի կառավարման արդի մեթոդները, մոտեցումները և գործիքակազմը, ինչը թույլ կտա ընտրել յուրաքանչյուր նախագծի համար հնարավորինս արդյունավետ կառավարման տարբերակը (Traditional/Waterfall, Adaptive/Agile կամ Hybrid)
. Կստանաք վկայական, որը կարող է հնարավորություն ստեղծել ինչպես աշխատանքային գործունեության, այնպես էլ միջազգային PMP սերտիֆիկացման քննություն հանձնելու համար
Դասընթացի մանրամասներ`
- Բաց դաս՝ 15.10.2025 (19:00), հասցեն՝ Բյուզանդ 97/2 (Holiday Inn Express Hotel)
- Դասընթացի մեկնարկը՝ 18.10.2025 - 10:00, հասցեն՝ Ալեք Մանուկյան 1 (Երևանի Պետական Համալսարան),
- 2 ամիս (16 դաս), շաբաթական 2 օր, օրական 2 ժամ, երկուշաբթի՝ 19:00 և շաբաթ՝ 10:00
- Դասընթացն անցկացվելու է հայերենով, սակայն հիմնական տերմինաբանությունը կլինի անգլերենով
Դասընթացը ներառում է և՛ տեսական մաս, և՛ գործնական քեյսերի քննարկում, և՛ տեխնիկական առաջադրանքներ:
